«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հույս է հայտնել, որ ակումբը շուտով կվերադառնա Չեմպիոնների Լիգա: Սուլշերի խոսքով՝ եվրագավաթային գլխավոր մրցաշարում « Մանչեսթեր Յունայթեդի» երկարատև բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ ակումբի զարգացման վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, մեզ մոտ ամեն ինչ կարգին է ֆինանսների հետ։ Բայց, իհարկե, որքան երկար ես մնում առանց Չեմպիոնների լիգայի, այնքան ավելի շատ ես տառապում։ Մենք պետք է վերադառնանք Չեմպիոնների Լիգա, այդ թվում՝ ֆինանսական պատճառներով։ Լրացուցիչ միջոցները կօգնեն ակումբին։

Առայժմ մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա։ Հետո կլինի Եվրոպայի լիգայի հանդիպումը, իսկ հետո մենք կխաղանք Անգլիայի Պրեմիեր լիգայում և Անգլիայի Գավաթում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է «Four-Four-Two»-ն։

Այսօր՝ փետրվարի 27-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի «Բրյուգեին»: Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի (1:1):

Facebook Comments