«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Գենտի» հետ հանդիպումը (1:1):

«Մենք հասել ենք առաջին նպատակին, որը հաջորդ փուլ դուրս գալն էր։ Բայց դա բարդ խաղ էր։

«Գենտը» լավ թիմ է, հատկապես տանը։ 1/8 եզրափակիչ դուրս գալը շատ կարևոր էր։
Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք ավելի համագործակցված էինք խաղում պաշտպանությունում։ Հարձակման գծում մենք կարող ենք նաև ավելի լավ խաղալ: Բայց թիմը զգում էր ռիթմը խաղի:Կարծում եմ՝ դա դրական ազդեցություն ունեցավ, ամբողջ թիմը պայքարում էր։ Թիմային ոգին կարևոր էր այս խաղում», — ասել է Ֆոնսեկան:

Facebook Comments