«Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ Նունո Էշպիրիտու Սանտուն խոսել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչի ուղղեգիր նվաճելու մասին:

1/16 եզրափակիչում անգլիական ակումբը հաղթեց «Էսպանյոլին» 2 խաղերի արդյունքում՝ 6:3:

«Էսպանյոլը» ճնշում էր գործադրում, իսկ խաղացողները զգույշ էին։ Մենք երջանիկ ենք։ Շատ բարդ խաղ տեղի ունեցավ, «Էսպանյոլը» կազմակերպված թիմ էր։ Գուցե մենք կարող ենք ավելի շատ վերահսկել գնդակը, բացի այդ, մենք պետք է զգույշ լինենք, մենք ձգտում ենք դրան։

Մենք ինչ-որ նշանակալի բանի ենք հասել, հպարտ ենք հաջորդ փուլ դուրս գալու համար, և մեր երկրպագուներն էլ են երջանիկ։ Մենք այս մրցաշարում շատ ուժեղ մրցակիցներ ունեինք։

«Վուլվերհեմպտոնը» սահմանափակ ռեսուրսներով փոքր թիմ է, այնպես որ, մենք հպարտանում ենք մեր նվաճմամբ», – ասել է Նունոն:

Facebook Comments