«ՊՍԺ»-ի դարպասապահ Մարցին Բուլկան պատմել է, թե ինչպես էր Պետր Չեխը փորձում կենտրոնացումը պահել խաղից առաջ:
Բուլկան «Չելսիից» հեռացել է «ՊՍԺ» անցյալ ամռանը և պատմել է անսովոր եղանակի մասին, որով իր նախկին թիմակիցը պատրաստվում էր խաղերին:
«Նա միշտ շատ կենտրոնացած էր: «Չելսիի» մարզիչները պատմում էին ինձ, որ նա խաղերից առաջ մաթեմատիկական վարժություններ էր անում, քանի որ դա օգնում էր նրան կենտրոնանալ»,- պատմել է Բուլկան:
Չեխն այժմ «Չելսիի» ֆուտբոլային խորհրդականն է, սակայն «Արսենալ» տեղափոխվելուց առաջ դարպասապահը երիտասարդ Բուլկայի հետ աշխատել է «Ազնվականների» կազմում։
Facebook Comments