«Լիվերպուլի» և Իռլանդիայի նախկին խաղացող Ջեյսոն Մակատիրը խոսել է մերսիսայդցիների ներկայիս հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի մասին։

« «Լիվերպուլը» միշտ էլ ունեցել է հիանալի «ինը» համարներ։ Բրենդան Ռոնջերսը չէր հասկանում, թե որտեղ կարող է հիանալի օգտագործել Ֆիրմինոյին։ Հետո Կլոպը ակումբ եկավ իր 4-3-3 մարտավարությամբ, որտեղ կիսապաշտպանները քրտնաջան աշխատում են, իսկ առջևում գտնվում է «պայթունավտանգ» տրիոն։

Նրանց հարկավոր էր մի խաղացող, որը առջևում ամեն ինչ իրար կխառներ և այդ պարտականությունները սկսեց կատարել Ֆիրմինոն։ Նա «Լիվերպուլում» նույնքան կարևոր է, որքան «Բարսելոնայում»՝ Մեսսին։ Երբ Ռոբերտոն խաղադաշտում չէ, բոլորը զգում են նրա պակասը։

Ֆիրմինոն սիստեմայնորեն կապված է Մուհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ, սակայն առանց նրանց էլ նա ամեն ինչ անում է խաղադաշտում։ Առանց բրազիլացու մերսայդյան թիմը բոլորովին այլ գազանի է նմանվում»,- Racing Sports-ը մեջբերում է Մակատիրի խոսքերը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here