Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն ապրիլի սկզբին, հաղորդում է «The Sun»-ը:

Աղբյուրը պնդում է, որ 26-ամյա անգլիացի ռմբարկուի վերականգնումը ազդրի հետնամասի մկանները կոտրելուց հետո շատ ավելի արագ է ընթանում, քան պլանավորվում Էր սկզբից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է բաց թողնել ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը և չմասնակցել Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Քեյնը վնասվածք էր ստացել հունվարի սկզբին՝ «Սաուտհեմպտոնի» դեմ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (0:1):

Այս մրցաշրջանում Քեյնը մասնակցել է Անգլիայի առաջնության 20 հանդիպման, դարձել 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments