Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի՝ Եվրոպա լիգայի հաջորդ փուլ դուրս գալը «Լուդոգորեցի» նկատմամբ 2 խաղում տարած հաղթանակից հետո:

«Ես արդեն Իտալիայի հետ փակ դռների հետևում խաղացել եմ Խորվաթիայի դեմ։ Անշուշտ, մթնոլորտը տարօրինակ էր։ Առաջին զգացողությունները գրեթե նման են մարզմանը, և դա վտանգ էր ներկայացնում։ Բայց տղաները խաղացին, քանի որ ոչ մի բան չի եղել, և մենք գնում ենք առաջ:

Միանգամայն ճիշտ է, երբ «Ինտերի» պես թիմը ոչ թե պարզապես մասնակցում է մրցաշարին, այլ փորձում է հասնել առավելագույն արդյունքի։ «Ինտերը» ավելի քան 9 տարի չի նվաճել տիտղոս, ընդ որում ակումբը հարուստ ավանդույթներ ունի և ունի բարձր նպատակներ դնելու հավակնություններ: Մենք կփորձենք քամել առավելագույնը և միևնույն ժամանակ կգիտակցենք, որ հաղթանակը չի կարող միանգամից գալ։ Հաղթողները գիտեն, թե որքան դժվար է դա», – մարզիչի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսի» և
«Ինտերի» միջև Ա Սերիայի հաջորդ տուրի կենտրոնական խաղը կկայանա դատարկ մարզադաշտում:

Facebook Comments