«Միլանը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի մասնակցությամբ ավանդական նախախաղային մամուլի ասուլիսի չեղարկման մասին: Նման որոշում է կայացվել վտանգավոր կորոնավիրուսի պատճառով:
Մամուլի ասուլիսի փոխարեն «Միլանը» հարցազրույց կանցկացնի Ստեֆանո Պիոլիի հետ, որը կհեռարձակվի ուղիղ եթերով ակումբային ալիքում:

Մարտի 1-ին «Միլանը» Իտալիայի առաջնության տնային հանդիպումը կանցկացնի «Ջենոայի» հետ առանց երկրպագուների ներկայության: Այս պահին «Միլանը» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի միայն 7-րդ հորիզոնականը:
Facebook Comments