Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուից լավն է:

«Ռոնալդուն բացարձակ գերազանց խաղացող է, բայց նրանք, ովքեր նրան Մեսսիից լավն են համարում, ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից: Մեսսին միակն է, նա անկրկնելի է։ Նման խաղացողներ ծնվում են հիսուն տարին մեկ» – Վան Բաստենի խոսքը մեջբերում է «Corriere della Sera»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 31 հանդիպման բոլոր մրցաշարերում ՝ խփելով 25 գոլ և ձևակերպելով երկու գոլային փոխանցում: 29 խաղում Մեսսին խփել է 23 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում:

Facebook Comments