«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Ես շատ ուրախ կլինեի հաղթանակի համար, քանի որ նա կարող է մեզ մոտեցնել չեմպիոնական տիտղոսին։ Անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին
«Էլ Կլասիկոյին»։ «Ռեալը» համարձակ թիմ է, որը խնդիրներ կառաջացնի մեզ համար։ Նրանց համար այս խաղն ավելի կարևոր է Լա Լիգայում տիրող իրավիճակի համար», – Սետյենի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ»- «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ մարտի 1-ին:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է՝ 2 միավոր գերազանցելով «Ռեալին»:

Facebook Comments