Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանություն է տվեմ
«Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ:

«Էլ Կլասիկոն» «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև տեղի կունենա այսօր՝ մարտի 1-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

«Վա՞տ արդյունքներ։ Դա նուրբ իրավիճակ է։ Այո, մենք հաջողության չենք հասնում վերջերս, բայց դա տեղի է ունենում: Մենք գիտենք, որ դա կարող է փոխվել: Հասկանում եմ, որ երկրպագուները հուսահատված են, սակայն նրանք մեզ պետք են։ Մենք տրվելու ենք 100 տոկոսով։

Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ, բայց առաջնությունում կարող է լինել միայն մեկ հաղթող։ Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա լրագրողներն իրենց գործն ունեն, իսկ ես՝ իմ։ Ես ուժ ունեմ շարունակելու, իսկ խաղացողներն ուժ ունեն ամեն ինչ շտկելու։

Բոլոր հանդիպումները կարևոր են։ «Բարսելոնայի» հետ հանդիպումն առանձնահատուկ է, և մենք կփորձենք հաղթել։ Բայց առջևում դեռ 12 տուր կա։ «Ռեալը» կմնա չեմպիոնական մրցավազքում, նույնիսկ եթե պարտվի «Էլ Կլասիկոյում», -Զիդանի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Facebook Comments