«Լիվերպուլը» երեկ Անգլիայի առաջնության 28-րդ տուրում պարտվել է «Ուոթֆորդին»: Յուրգեն Կլոպի թիմը բաց թողեց երեք անպատասխան գնդակ ընդմիջումից հետո և պարտություն կրեց 0:3 հաշվով:

Այսպիսով, լիվերպուլցիները կրեցին իրենց առաջին պարտությունը այս մրցաշրջանում և չեն կարողանա կրկնել«Արսենալի» ռեկորդը 2003/2004 մրցաշրջանում` չկրելով Անգլիայի առաջնությունում ոչ մի պարտություն: Նույն ժամանակահատվածում լոնդոնցիները ռեկորդային սերիա են սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 49 խաղ առանց պարտության։

«Լիվերպուլը» 422 օրում առաջին անգամ պարտվեց Պրեմիեր լիգայի խաղում։ Վերջին անգամ «Լիվերպուլը» առաջնությունում պարտվել էր 2019-ի հունվարի 3-ին՝ հյուրընկալվելով «Մանչեսթեր Սիթիին» (1:2): Այդ ժամանակից ի վեր Յուրգեն Կլոպի թիմը ԱՊԼ-ում տարել է 39 հաղթանակ և 5անգամ էլ Ոչ ոքի խաղացել։

Ինչ վերաբերում է խոշոր պարտություններին, ապա վերջին անգամ Պրեմիեր լիգայում
«Լիվերպուլի» հետ նման բան տեղի է ունեցել 903 օր առաջ` 2017-ի սեպտեմբերի 9-ին։ Այն ժամանակ «Լիվերպուլը» 0:5 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:

Facebook Comments