Ա Սերիայի ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել «Յուվենտուս»-«Ինտեր»
Ա Սերիայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին հաղորդում է «Football-Italia»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպումը տեղի կունենա առանց երկրպագուների՝ հիվանդության սպառնալիքի պատճառով ։
Նաև հետաձգվել են` «Ուդինեզե»- «Ֆիորենտինա», «Միլան»- «Ջենոա»,
«Պարմա»- «ՍՊԱԼ» և «Սասուոլո»-«Բրեշիա»
հանդիպումները: Աղբյուրը տեղեկացնում է, որ հանդիպումները կկայանան մայիսի 13-ին:

Facebook Comments