«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Բոլոնիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո(2:0) թիմի հաջողության մասին, որը հռոմեացիներին թույլ տվեց գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Եթե ինձ ասեին, որ մենք առաջատար ենք լինելու մրցաշարային աղյուսակում, ես կասեի, որ դա շատ բարդ կլինի։ Ես գիտեի, որ մենք լավ պատրաստված ենք, ես հավատում էի, որ մենք պետք է լավ կատարենք մեր առաջադրանքը: Ես չէի կարծում, որ մենք պետք է առաջինը լինենք, բայց ես գիտեի, որ մենք կարող ենք դա անել.

Մենք գնում ենք առաջ և արժանի ենք դրան: «Յուվենտուս»-«Ինտեր» խաղի տեղափոխությունը չի ազդում մեզ վրա: Մենք չենք մտածում դրա մասին։

Իտալիայում այժմ տեղափոխված հանդիպումների հետ կապված լուրջ խնդիր կա։ Մենք պետք է կորոնավիրուսին հնարավորինս շուտ հսկողության տակ վերցնենք, նախազգուշական միջոցներ ձեռնարկենք»,-Ինձագիի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Facebook Comments