«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի արտագնա խաղում 0:3 հաշվով կրած պարտությունը:

«Լիվերպուլն» արդեն շատ ռեկորդներ է սահմանել, իսկ դրան չի կարելի հասնել՝ պարզապես ցանկանալով: Ռեկորդը ելույթների արդյունքն է, իսկ այսօր մենք թույլ հանդես եկանք։ Մենք չենք կարող դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն թիմը, քանի որ այսօր պարզապես բավականաչափ լավը չենք եղել։ Հնարավոր է, որ մեզ հաջողվի որևէ այլ ռեկորդ սահմանել ապագայում։

Հասկանալի էր, որ մի օր մենք պարտվելու ենք, և այսօր այդ օրը եկել է։ Ես նախընտրում եմ պարտվել ՝ ցույց տալով ոչ լավագույն խաղը, չէ որ եթե զիջում ես գերազանց խաղով, դա դժվար է բացատրել», – Կլոպի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։

«Լիվերպուլը» հավաքելով 79 միավոր, գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը ակումբը կանցկացնի մարտի 7-ին սեփական խաղադաշտում «Բորնմուտի» հետ:

Facebook Comments