Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն պատմել է պրոֆեսիոնալ կարիերայի հազարավոր հանդիպումներից ստացած տպավորությունների մասին:

«Գերազանց ձեռքբերում։ 1000 հանդիպում նշանակում է` անձնազոհություն,ծանր աշխատանք։ Դա հեշտ չէ ՝ 35 տարեկանում հազար հանդիպում անցկացնելը, և ես երջանիկ եմ։ Դա հիանալի է, բայց հույս ունեմ, որ ևս հարյուրավոր հանդիպումներ կանցկացնեմ: Գերազանց թիվ, բայց գլխավորը՝ հաղթելն է յուրաքանչյուր խաղում», — ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայի 21 խաղում խփել է 21 գնդակ և կատարել երկու գոլային փոխանցում:

Facebook Comments