«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը նորից վնասվածք է ստացել և չի մասնակցել
«Վուլվերհեմպտոնի» դեմ կիրակնօրյա խաղին: Լոնդոնցիների հիմնական կազմում դուրս եկավ Պաուլո Գասանիգան, իսկ պահեստայինների թվում էր` Միշել Վորմը։

Ինչպես հաղորդում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը, Լյորիսը չի հայտավորվել խաղին աճուկի վնասվածքի պատճառով: Ֆրանսիացի դարպասապահի վերականգնման ժամկետների մասին առայժմ ոչ մի տեղեկություն «Տոտենհեմը» չի տրամադրում:

Facebook Comments