Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային» և հաղթեց 2:0 հաշվով:
«Չես խփում, խփում են քեզ»: Թերևս այսպես կարելի է բնութագրել այս հանդիպումը: «Ռեալը» օգտվեց մրցակցի թույլ տված սխալներից և ռեալիզացրեց իր պահերը:
Հաշիվը երկար ժամանակ չէր բացվում, մինչև երկրորդ խաղակեսի միջնամասում 71-րդ րոպեին գոլի հեղինակ Վինիսիուսը` ճեղքելով մրցակցի պաշտպանության աջ թևը, փոքրիկ անդրադարձի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը: Հանդիպման վերջնամասում այս անգամ ճեղքելով մրցակցի աջ թևը երկրորդ գոլը խփեց Մարիանոն` ձեռնունայն թողնելով Ումտիտիին և Տեր Շտեգենին:
Այսպիսով «Ռեալը» տպավորիչ հաղթանակ տարավ: Հավաքելով 56 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնանան: «Բարսելոնան» (55) 2-րդ տեղում է։