«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մեկնարկի մասին:
-Ճի՞շտ է, որ խաղի վերլուծության ժամանակ Մոուրինյոն քեզ ասում էր, որ պետք է աշխատես այնտեղ, որտեղ չպետք է լինես:

«Այո, դա ճիշտ է, դրանից ամեն ինչ սկսվեց ։ Դրանից հետո հասկացա, որ այլևս անելիք չունեմ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես աշխատել եմ, պրեսինգ արել եմ, պաշտպանվել եմ, խփել եմ, փոխանցում եմ տվել, Իսկ ինչ-որ մեկը դժգոհ է եղել։ Ես այլևս անելիք չունեի այնտեղ, չէի ուզում ժամանակ կորցնել։ Ես ուզում էի առաջ գնալ և ֆուտբոլ խաղալ։

Ես գիտեի, որ Արսեն Վենգերը հետաքրքրվում էր ինձանով, երբ ես կոնֆլիկտ ունեի Մոուրինյոյի հետ։ Նա ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում»: Շատ ուրախ էի, քանի որ մանկուց ցանկանում էի խաղալ այդ ակումբում։ Ես սիրում էի «Արսենալին», քանի որ շատ ֆրանսիացի խաղացողներ կային:
Ես մտքումս մտածում էի.
«Աստված իմ, Վենգերի «Արսենալ» տեղափոխվելը դա հեքիաթ է»:

Ինչու՞ չստացվեց։ Ինձ հրավիրում էր հենց Վենգերը, ամեն ինչ լավ էր։ Այնուհետեւ մարզչի փոփոխությունը, այլ խաղացողներ, այլ տեսակետեր»,-պատմել է Մխիթարյանը:

Facebook Comments