36-ամյա դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ում իրավունքները պատկանում են
«Մանչեսթեր Սիթիին», ակումբային գրանցումը կփոխի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այս մասին հայտնում է «Goal»-ը:
Դարպասապահը դժգոհ է խաղային պրակտիկայի պակասից։ «Նյու Յորք Սիթին» ֆավորիտ է համարվում ֆուտբոլիստի համար պայքարում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև մեքսիկական «Մոնտերեյը»:
«Բրավոն մասնակցել է բազմաթիվ խաղերի, որոնցում հաղթել ենք։ Նա ամենաանհավանական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից է, որոնց ես երբևէ տեսել եմ»,-ասել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կլաուդիոն մասնակցել է չորս հանդիպման և բաց է թողել չորս գոլ:
Facebook Comments