«Պորտույի» ձախ պաշտպան Ալեքս Տելլեսը անգլիական Պրեմյեր լիգայում կարիերան շարունակելու տարբերակ ունի, Այս մասին հաղորդում է «Daily Express»-ը:

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»: «Ազնվականները» ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել ամռանը։ Իր հերթին «Պորտուն» մտադիր է պահել Տելլեսին, սակայն չի կարողանում համաձայնության գալ նրա հետ նոր աշխատանքային պայմանագրի շուրջ:

Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսը Պրիմերայում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 8 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Facebook Comments