«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին, ով այժմ մարզում է Քաթարի «Ալ Սադը» Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հրաժարվի գլխավորել
«Բարսելոնան», եթե կրկին նման առաջարկ ստանա:
«Դեռ չգիտեմ, որպես մարզիչ՝ չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ։ Բոլորովին վերջերս ինձ հնարավորություն տրվեց գլխավորել
«Բարսելոնա»։ Ինձ այնտեղ էին կանչում հունվարին, բայց լավագույն ժամանակը չէր:

Անկասկած, իմ նպատակն է ապագայում մարզել «Բարսելոնան», դա երազանք է»,- ասել է Չավին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնը Չավիին առաջարկել էր ձմռանը, սակայն այդ ժամանակ մասնագետը հրաժարվել էր։

Facebook Comments