Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Մադեյրա է մեկնել իր մոր՝ Դոլորեշ Ավեյրայի մոտ, որը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ինսուլտ Է տարել: Այս մասին հաղորդում է «Football Italia»-ն:

Ներկայումս Դոլորեշը գտնվում է կայուն վիճակում՝ բժիշկների հսկողության ներքո։

Առաջիկա ժամերին Ռոնալդուն որոշում կկայացնի, թե արդյոք կկարողանա վերադառնալ Թուրին և չորեքշաբթի երեկոյան մասնակցել «Միլանի» դեմ Իտալիայի գավաթի պատասխան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Միլանի» և «Յուվենտուսի» միջև կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Սան Սիրոյում» ավարտվել է 1:1 հաշվով:

Facebook Comments