«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին ասել է, որ «Միլանի» հետ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությունը կստիպի նրան փոխել մարտավարությունը: Հիշեցնենք, որ Ռոնալդուի մայրն ինսուլտ Է տարել, ֆուտբոլիստը մեկնել է Պորտուգալիա:

«Իհարկե, մենք ստիպված կլինենք փոփոխել տակտիկական դասավորվածությունը, եթե Ռոնալդուն չխաղա, քանի որ աշխարհում չկան խաղացողներ, որոնք կարող են փոխարինել նրան։ «Միլանի» դեմ հեշտ չի լինի։ Ակնկալում ենք լավ արդյունք, մենք կարող ենք լավ խաղալ», – ադել է Սարրին:

«Միլանի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղը կկայանա այսօր, առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 1:1:

Facebook Comments