Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիդջ» մարզադաշտում իրար դեմ մրցեցին «Չելսին» և «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպը և Ֆրենկ Լեմպարդը նորից հանդիպեցին իրար: Մեկի համար պարզապես հերթական հանդիպումը, իսկ մյուսի համար կյանքի ու մահվան հարց: Արդյունքում «Չելսին» հաղթեց անպարտելի թվացող, բայց վերջին խաղերում անկայուն ֆուտբոլ խաղացող «Լիվերփուլին»:

Միթե՞ «Լիվերպուլը» սպառեց իրեն, սա ուղղակի անհավանական է թվում, ամբողջ մրցաշրջան չպարտվես և իրար ետևից երկու խաղ արդեն տանուլ տաս և դեմը «Ատլետիկոյի» դեմ վճռորոշ հանդիպումն է:
Յուրգեն Կլոպի թիմի հետ մի բան այն չէ:

Հիշեցնեմ, որ գոլերը հեղինակեցին` Վիլլիանը և Բարկլին: «Չելսին» այս հաղթանակից հետո շարժվում առաջ դեպի 1/4-րդ եզրափակիչ, իսկ «Լիվերպուլը» լքում է պայքարը:

Facebook Comments