Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Յուվենտուսի»
և «Միլանի» միջև պատասխան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղեկացնում է Սերիայի Ա պաշտոնական կայքը։

«Մեր ակումբը հարգում է իշխանությունների կայացրած ցանկացած որոշում։ Առողջապահությունը նաև հասարակության համար առաջնահերթություն է», – հայտարարել է «Ծեր սինյորայի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Կլաուդիո Ալբանեզեն։

Հանդիպումը պետք է կայանար այսօր` 23:45-ին։ Հիշեցնենք, որ Միլանում կայացած դիմակայության առաջին խաղում 1:1 հաշիվն էր գրանցվել:

Facebook Comments