Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է ակումբային գրանցումը փոխել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:

Աղբյուրի տվյալներով ՝ 26-ամյա ռմբարկուն կասկածում է, որ «Տոտենհեմը» կարող է տիտղոսների համար պայքարել: Իրավիճակը կարող է սրվել, եթե ակումբը լքի Չեմպիոնների Լիգան։ Ինչ վերաբերում է «Տոտենհեմի» ղեկավարության դիրքորոշմանը, ապա ակումբում ցանկանում են պահպանել ֆուտբոլիստին։

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 20 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով 11 գոլ և երկու գոլային փոխանցում:

Facebook Comments