2021 թ․ «Եվրոպա լիգայի» եզրափակիչը կկայանա Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիզխուան» մարզադաշտում 2021թ․ մայիսի 26-ին։

Սևիլյան «Եվրոպա լիգայի» խաղարկության ամենատիտղոսակիր թիմերից մեկն է։ «Ռամոն Սանչես Պիզխուան» մարզադաշտի հետ միասին պատվավոր մրցաշարի եզրափակիչը հյուրընկալելու համար պայաքարում էին նաև «Բորիս Պայչաձեի» անվան մարզադաշտը (Թբիլիսի)։ Վրաստանի «մայրաքաղաքային» մարզադաշտը պայքարում էր նաև 2019թ․ «Եվրոպա Լիգայի» եզրափակիչը հյուրընկալելու համար, բայց այդ խաղարկության եզրափակչի իրավունքը տրվեց Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտին։

«Սանչես Պիզխուան» մարզադաշտը Եվրոպական խոշորագույն եզրափակիչ հյուրընյկալելու պատվին արժանացել է նաև 1986թ․ երբ այդտեղ անց էր կացվել «Եվրոպական չեմպիոնների» գավաթի (այժմ Չեմպիոնների լիգա) եզրափակիչը որտեղ եզրափակիչում Բուխարեստի «Ստյաուան» 11մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here