Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ամփոփել է «Լիվերպուլի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հաղթական խաղը(2:0):

«Հպարտ եմ «Չելսիի» ֆուտբոլիստների համար։ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի լավագույն թիմն է, որը ցուցադրում է անհավանական ֆուտբոլ։ Հետևաբար, նման մակարդակի խաղը հատուկ բան է: Մենք հասկանում ենք, որ առջևում երկար ճանապարհ կա, սակայն նման պահերին պետք է ուրախանալ։

«Լիվերպուլի» դեմ անառիկ պահել դարպասը չափազանց բարդ է, բայց դա մեզ հաջողվեց: Մենք վստահ էինք գործում պաշտպանությունում և արժանիորեն հաղթեցինք։

Առաջին երկու խաղերում նրանց դեմ, մենք հնարավոր է լավագույն ֆուտբոլ էինք ցուցադրում, բայց այսօր ամեն ինչ որոշեցին տրամադրվածությունը և թիմային ոգին։
Այս խաղում Կեպան մի քանի կարևոր սեյվեր է կատարել և ընդհանուր առմամբ բավականին հաջող է խաղացել», – մարզիչի խոսքը մեջբերում Է «BBC Sport»-ը։

Facebook Comments