Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունն առաջիկա ամռանը մտադիր է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: «Ատլետիկոն» արդեն համաձայնության է եկել 31-ամյա Խորվաթ ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ, հաղորդում է «Marca»-ն։

Ռակիտիչի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված են
«Մանչեսթեր Յունայթեդը» և Թուրինի
«Յուվենտուսը»: Ֆուտբոլիստը և նրա ընտանիքը նախընտրում են մնալ Իսպանիայում, այդ պատճառով «Ատլետիկոն» նրա համար առաջնահերթ տարբերակ կլինի։

Facebook Comments