«Ինտերը» պատրաստ է բանակցել «Բարսելոնայի» հետ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ, սակայն ցանկանում է, որ կատալոնական ակումբը գործարքի մեջ ներառի երեք ֆուտբոլիստների, հաղորդում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի տվյալներով ՝ իտալական ակումբը հետաքրքրված է ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի, բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսի և իսպանացի կիսապաշտպան Կարլոս Ալենայի ծառայություններով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ չէ Մարտինեսի համար վճարել հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո: Ընդ որում, կատալոնական ակումբը կարող է վճարել մեծ գումար, սակայն տարաժամկետ վճարման պայմանով:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Մարտինեսը մասնակցել է Իտալիայի առաջնության 21 հանդիպման, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments