Իտալիայում բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի պատճառով:
Հրամանագիրն ընդունվել է երկրի իշխանությունների կողմից, այն վերաբերում է բոլոր տարածաշրջաններին, ներառյալ նրանք, ովքեր վարակի տարածումը զանգվածային բնույթ չեն կրել:
Ակումբները նաև պարտավորեցրել են կանոնավոր կերպով ստուգել ֆուտբոլիստներին և աշխատակիցներին՝ վարակվելու վտանգից զերծ մնալու համար։
Նշենք, որ հետաձգված մի շարք հանդիպումներ` այդ թվում «Յուվենտուս»-«Ինտեր» խաղը տեղի կունենան այս շաբաթ:
Վերջին տվյալներով` Իտալիայում ավելի քան 3000 մարդ է վարակվել կորոնավիրուսով, 107 մարդ մահացել է:
Facebook Comments