Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Նորվիչի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման արդյունքը (1:1, 2:3 – 11մ.):

«Մենք արժանի չէինք պարտության, բայց սա ֆուտբոլ է։ Հանդիպումը շատ ծանր ստացվեց։ Որոշ խաղացողներ մեծ խնդիրներ ունեին, սակայն մեծ ջանքեր էին գործադրում։

Ես շատ տխուր եմ նման արդյունքի համար: Ես կհաղթահարեմ անհաջողությունը և քննադատությունը։ Ես դա արդեն բազում անգամներ հաղթահարել եմ: Ես շատ տխուր եմ իմ ֆուտբոլիստների համար», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Sport»-ը։

Facebook Comments