«Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից Կևին Դե Բրույնեն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի հանդիպումը վնասվածքի պատճառով, Թվիթերի միջոցով տեղեկացնում է լրագրող Ջոնաթան Սմիթը:

28-ամյա բելգիացի կիսապաշտպանը չի մասնակցել «Շեֆիլդի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին (1:0): «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքով` կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել ուսի վնասվածքի պատճառով: Բացի այդ, իսպանացի մարզիչը վստահ չէ, որ Կևինը Անգլիայի առաջնությունում կկարողանա մասնակցել «Մանչեսթերյան» դերբիին:

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա մարտի 8 – ին, ժամը` 20:30-ին:

Facebook Comments