Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաստատել է, որ իսկապես հրաժարվել է կատալոնական
«Բարսելոնան» գլխավորելու առաջարկից:

«Այո, նրանք իսկապես զանգահարեցին ինձ մի քանի շաբաթ առաջ։ Ես մերժել եմ
«Բարսելոնային», քանի որ գլխավորում եմ Հոլանդիայի հավաքականը, սա հարմար պահ չէր հեռանալու համար»,-56-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Այս պահին «կապտանռնագույնները» Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ տեղը` Մադրիդի «Ռեալից» հետ մնալով մեկ միավորով:

Facebook Comments