Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ փուլի վերջին հանդիպումը տեղի ունեցավ: Միմյանց դեմ մրցեցին` «Դերբի Քաունթին» և նոր շունչ ստացած «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բավականի հետաքրքիր և դիտարժան հանդիպում ստացվեց: Թեև համեմատաբար հզոր մրցակցին «Դերբին» չէր վախենում և համարձակ ֆուտբոլ էր թելադրում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կարգի հաշվին կարողացավ հաղթել:

Նախ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լյուկ Շոուն` բացելով հանդիպման հաշիվը, այնուհետև հասավ Իգալոյի «աստեղային ժամը»: Նա շրջափակման մեջ գտնվելով կարողացավ գոլի հեղինակ դառնալ, այնուհետև «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը ավելի խոշոր դարձրեց` դառնալով դուբլի հեղինակ: Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց մրցակցին(0:3) և դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/4եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Ժոզե Մոուրինյոյին շոկի ենթարկած «Նորվիչի» հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 20-22-ը ընկած ժամանակահատվածում:

Facebook Comments