Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երկրպագուներին կոչ է արել աջակցել ակումբին մրցաշրջանի վերջին հատվածում:

«Մենք մտնում ենք մրցաշրջանի վճռորոշ հատվածը։ Շատ կարևոր է, որ մեր երկրպագուները աջակցեն մեզ, որպեսզի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք կարող են անհնարին թվալ:

Ընթացիկ մրցաշրջանում մեր ակումբն արդեն նվաճել է երեք տիտղոս՝ երկուսը բասկետբոլում և մեկը ֆուտբոլում։ «Ռեալը» երբեք չի հանձնվում։ Միայն խորհեք, մենք հաղթեցինք 23 Չեմպիոնների Գավաթում՝ 13 ֆուտբոլում և 10 բասկետբոլում», – Պերեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

26-րդ տուրից հետո Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է առաջին տեղը՝ մեկ միավոր գերազանցելով
«Բարսելոնային»:

Facebook Comments