«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը վնասել է ազդրը իր թիմի մարզումներից մեկում։ Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Ցավոք, Ալիսոնը վնասվածք է ստացել։ Նա վնասվածք է ստացել Լոնդոնի «Չելսիի» հետ խաղից առաջ։ Մենք կարծում էինք, որ դա աննշան վնաս է, և մեկնարկային կազմից դուրս մի խաղ կօգնի նրան վերականգնվել։ Բայց հետազոտությունը հաջորդ օրը ցույց է տվել, որ ավելի լուրջ վնասվածք է:

Ես չգիտեմ կկարողանա արդյոք նա Խաղալ «Ատլետիկոյի» դեմ։ Մենք դա կտեսնենք արդեն հաջորդ շաբաթ։ Դա ազդրի հատվածում մկանների վնասվածք է, մեկ այլ ֆուտբոլիստ կարող էր այս վնասվածքով հանդիպումներ անցկացնել, բայց դարպասապահների մոտ լռիվ այլ է: Դեռ հայտնի է, որ Ալիսոնը հաստատ չի խաղա «Բորնմուտի» հետ ԱՊԼ-ում»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանացին։

Վնասվածքի պատճառով Ալիսոն Բեկերը նույնպես չի հրավիրվել Բրազիլիայի հավաքական։

Facebook Comments