«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն «Ինտերի» հետ խաղից առաջ խոսել է հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հոգեբանական վիճակի մասին:

«Յուվենտուսը» «Լիոնում» կրած պարտությունից հոգեբանական վերականգնման ժամանակ չի ունեցել։ Նրանց համար ավելի լավ կլինի հնարավորինս արագ վերադառնալ խաղադաշտ, որպեսզի փորձեն հաղթահարել բարդ շրջանը։

Թուրինցիների կազմում կա Կրիշտիանո Ռոնալդուն, ով անհանգստանում է մոր առողջական խնդիրների պատճառով։ Նա խաղացող է, ով որոշում է պահի ճակատագիրը, պրոֆեսիոնալ է, բայց նա մեքենա չէ։ Այս իրավիճակը կարող է ազդել նրա վրա:

“Յուվենտուսը” ես կարծում եմ, վատ է խաղում, բայց «Ինտերը» գտնվում է ավելի բարդ իրավիճակում, արտությունը կարող է զրկել նրանց հնարավորությունից պայքարել չեմպիոնության համար: Այդ պատճառով պետք չէ մոռանալ «Լացիոյի» մասին, հիմա նրանք անհավանական մարզավիճակում են», – ասել է Կապելլոն ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, ինսուլտ Է տարել մարտի 3-ին:

Facebook Comments