Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում
«Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթել է «Բորնմուտին»:

Ինչպես հաղորդում է «Sky Sports»-ը, «Լիվերպուլը» Անգլիայի առաջնության պատմության մեջ ռեկորդային թվով տնային հաղթանակներ է գրանցել 22 խաղում:

Հետաքրքիր է, որ նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր «Լիվերպուլին»։ 1972 թվականի հունվարից դեկտեմբեր «Լիվերպուլը» հաղթել է Անգլիայի առաջնության 21 տնային խաղում անընդմեջ: Երրորդ տեղը կիսում են «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը», որոնք ժամանակին հաղթել են առաջնության 20 տնային խաղերում անընդմեջ:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» մոտ է 1990 թվականից Անգլիայի չեմպիոնական առաջին տիտղոսին:

Facebook Comments