«Միլանը» պաշտոնապես հայտարարել է ակումբի մարզական տնօրենի պաշտոնից Բոբանի հեռացման մասին: «Միլանը» հանդես է եկել հայտարարությամբ:

«Ակումբը հաստատում է, որ Զվոնիմիր Բոբանին տեղեկացրել է իր հետ պայմանագիրը խզելու և ակումբի գլխավոր մարզական տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։ Որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում: Ակումբը շնորհակալություն է հայտնում Զվոնիմիրին 9 ամսվա աշխատանքի համար և ցանկանում է ամենայն բարիք ապագա պրոֆեսիոնալ կարիերայում:

Ակումբը կշարունակի աջակցել Ստեֆանո Պիոլիին և նրա թիմին բոլոր ոլորտներում և լավատեսությամբ է նայում մրցաշրջանի մնացած խաղերին: Ակումբի հավակնությունները նախկինի պես այն է, որ վերադառնան եվրոպական ֆուտբոլի բարձրագույն մակարդակին ՝ պատասխանատու ներդրումներ կատարելով թիմում ֆինանսական «fair play»-ի կանոններին համապատասխան», – ասված է «Միլանի» հայտարարության մեջ:

Նշենք, որ Բոբանը ամառվանից աշխատում էր «Միլանում»: Պատճառը նրա հեռացման հարցազրույցն էր, որտեղ հրապարակայնորեն մեղադրում էր Իվան Գազիդիսին իրենց թիկունքում նոր գլխավոր մարզչի հետ պայմանավորվելու համար: Գազիդիսը և Բոբանը տարաձայնություններ ունեին, ինչը հանգեցրեց, որպեսզի Բոբանին հեռացնեն զբաղեցրած պաշտոնից:

Facebook Comments