Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Daily Express»-ը։ Աղբյուրի տվյալներով՝ անգլիացիները հույս ունեն օգտագործել Տեր Շտեգենի և Լիոնել Մեսսիի կոնֆլիկտը, որը տեղի էր ունեցել փետրվարի սկզբին` մարզման ժամանակ։

«Չելսին» դարպասապահի խնդիր ունի և դա զգացնել տվեց այս մրցաշրջանում: Կեպան ոչ այդքան հուսալի է և կարող է լքել ակումբը ամռանը: Կեպային փոխարինելու համար «Չելսին» տարբերակներ է փնտրում:

«Չելսիի» տրանսֆերային նպատակների թվում են նաև «Այաքսի» դարպասապահ` Անդրե Օնանան և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոնարումման:

Facebook Comments