«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին համաձայնել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի դիրքորոշմանը, որը պնդում է, որ երկրում խաղերը չեղյալ հայտարարվեն մինչև կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի կայունացումը:

«Ես համաձայն եմ 100%-ով: Ոչ մի գումար չի արժենա ձեր առողջությունը: Եվ պետք չէ ինձ գրել, որ եթե մենք խաղանք դատարկ մարզադաշտում, ոչինչ չի պատահի, որ մենք չպետք է ստանանք միայն հաճույք, որի վրա մարդիկ կարող են հույս դնել կարանտինային գոտիներում: Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց մենք նաև ռիսկի գոտում ենք և շփվում ենք այլ մարդկանց հետ:

Այժմ ես չեմ կարող հանդիպել իմ սեփական երեխաներին այդ կորոնավիրուսի պատճառով, ուստի այս իրավիճակը տխրեցնում է ինձ: Ինչու՞ ես պետք է ռիսկի դիմեմ, որպեսզի ինչ-որ մեկը գումար չկորցնի՞: Առողջության հետ կատակել չի կարելի», – Բալոտելիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Facebook Comments