Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Էվերտոնին» և ջախջախեց 4:0հաշվով:

Սա ոչ միայն հանդիպում էր, այլ յուրահատուկ մի պահ էր: Կառլո Անչելոտին երկար դադարից հետո վերադարձավ «ՍթեմՖորդ Բրիդջ» մարզադաշտ և մրցում էր իր նախկին աշակերտներից` Ֆրենկ Լեմպարդի դեմ:

Բավականին հետաքրքիր հանդիպում ընթացավ: «Չելսին» ամեն ինչով գերազանցեց մրցակցին, իսկ «Էվերտոնը» այսօր իրեն նման չէր:

Խփվեց երկու արագ գոլ, որը և վճռորոշ դարձավ: Նախ Մեյսոն Մաունտը փոխանցում ստանալով Պեդրոյից գրավեց Պիկֆորդի պաշտպանած դարպասը: Այնուհետև Պեդրոն մեն մենակ հայտնվեց Պիկֆորդի դիմաց և դարձավ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում «Չելսին» ևս երկու գոլ հեղինակեց: Վիլլիանը շքեղ հարվածով հաշիվը ավելի ջախջախիչ դարձրեց, դե իսկ Ժիրուն դրեց հանդիպման վերջակետը:

Սա երևի թե «Չելսիի» լավագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում: Այս հաղթանակը նոր ուժ կտա Լեմպարդի տղաներին:

Այս հաղթանակից հետո «Չելսին» 48միավորով ամրապնդվում է քառյակում և շարունակում է հետապնդել երրորդ տեղում գտնվող «Լեսթերին», իսկ «Էվերտոնը» 37միավորով 12-րդ հորիզոնականում է:

Facebook Comments