Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին կարծում է, որ Իտալիայի առաջնությունն անհրաժեշտ է դադարեցնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Եկել է որոշում կայացնելու ժամանակը։ Կարծում եմ՝ պետք է դադարեցնել առաջնությունը։ Իտալիայում շատ մարդիկ են վարակվել, բոլոր(զանգվածային) միջոցառումները պետք է դադարեցվեն։ Ֆուտբոլիստները նույնիսկ չպիտի մարզվեն», – ասել է Լիպին «Rai Sport»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ իտալական ֆուտբոլի ասոցիացիան կոչ էր արել ֆուտբոլիստներին գործադուլ անցկացնել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի անհամաձայնությունից հետո՝ առաջնության անհապաղ դադարեցման որոշման հետ կապված: Իտալիայի սպորտի նախարարությունը պահանջել է դադարեցնել երկրի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է անցկացնել Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպումները՝ չնայած Իտալիայի սպորտի նախարարության պահանջին՝ երկրի առաջնությունն անհապաղ դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ երկրի կառավարության որոշմամբ Իտալիայում մարզական միջոցառումներն առանց հանդիսատեսի կանցկացվեն մինչև ապրիլի 3-ը: