«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Թուրինի «Յուվենտուսից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո խոսել է «Ծեր սինյորայի» մասին:

«Յուվենտուսն» ամեն տարի 8 մրցաշրջանների ընթացքում ուժեղացել է` մեծ փորձով և տիտղոսներով բարձրակարգ ֆուտբոլիստների ընդգրկելով: Մեր նախագիծը սկսվել է ընդամենը յոթ ամիս առաջ, մենք փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուժեղացնենք թիմը, սակայն դեռեւս չենք կարող համեմատվել այն ակումբի հետ, որը գերիշխում է Ա Սերիայում ութ տարի: Մենք պետք է կառուցենք մի ծրագիր տարեցտարի հասնելով նման մակարդակի: Մնացած բոլոր իտալական ակումբներն այժմ շատ հեռու են
«Յուվենտուսից», – Կոնտեի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն։

Թուրինյան ակումբը վաստակել է 63 միավոր և վերադարձել է Ա Սերիայի առաջին տեղ, իսկ «Ինտերը» 54 միավորով երրորդն է:

Facebook Comments