Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը նոր աշխատանքային պայմանագիր է պատրաստում թիմի գլխավոր աստղ` Լիոնել Մեսսիի համար: Այդ մասին հայտնել Է «La Gazzetta dello Sport»-ի լրագրող Նիկոլո Սկիրան:

«Կապտանռնագույնները» մտադիր են նոր պայմանագիր կնքել 32-ամյա արգենտինացի հարձակվողի հետ, որի համաձայն ֆուտբոլիստը մրցաշրջանի համար կստանա 50 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ-ի կեսը»:

Հիշեցնենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Մեսսին 22 հանդիպում է անցկացրել Պրիմերայում, խփել է 19 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում:

Facebook Comments