Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» մտադիր է վաճառել Միշի Բատշուայիին:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը վերջնականապես հիասթափվել է 26-ամյա հարձակվողից:

Բատշուայիի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Բատշուային «Չելսիում» հանդես է գալիս 2016-ի ամռանից: Այդ ժամանակից ի վեր նա վարձավճարով հանդես է եկել «Բորուսիայում»,
«Վալենսիայում» և «Քրիստալ Փելեսում»:

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, խփել է 8 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

Facebook Comments