Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական կայքում հայտնել է, որ երկրում բոլոր մարզական մրցումները դադարեցվել են մինչև ապրիլի 3-ը: Մրցաշարերի դադարեցման պատճառը Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն է:
Նշվում է, որ իտալական օլիմպիական կոմիտեն չի կարող ազդել միջազգային մրցաշարերի վրա, այդ պատճառով իտալական ակումբների տնային հանդիպումները եվրագավաթներում կանցկացվեն ըստ ժամանակացույցի, բայց առանց հանդիսականների:
Կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում գրանցվել է անցյալ տարվա վերջին։ Ներկայում նրանից մահացել է ավելի քան 3,8 հազար մարդ: Ընդ որում, վարակվածներից բուժվել է ավելի քան 60 հազար մարդ: Իտալիայում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7 հազար դեպք: Իտալիան առաջատարն է կորոնավիրուսից մահացության ցուցանիշով։
Facebook Comments
[…] աղետալի մասշտաբների են հասնում։ Իտալիայի «Ա սերիան» մեկ ամսով դադարեցվեց չարաբաստիկ «Կորոնավիրուսի» տարծումը կանխարգելելու […]
Comments are closed.