Դորտմունդի «Բորուսիայում» վարձավճարով հանդես եկող պաշտպան Աշրաֆ Հակիմին պատմել է, որ ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

«Մադրիդն իմ տունն էր, ինձ այնտեղ շատ էր դուր գալիս։ Եթե «Ռեալը» ցանկանա վերադարձնել ինձ, ես կվերադառնամ, եթե ոչ, կշարունակեմ իմ ճանապարհը։ Զինեդին Զիդանն ինձ հնարավորություն և վստահություն է տվել, որ ես կարող եմ հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակով: Ես շատ շնորհակալ եմ նրան վստահության և ինձ հետ լավ վերաբերմունքի համար», – 21-ամյա կատարողի խոսքը մեջբերում է «Telefoot» պարբերականը:

Հակիմին դորտմունդյան ակումբում վարձավճարով է հանդես գալիս 2018թ-ի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա 25 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, խփել է երեք գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Facebook Comments